Սիրիական բանակը գրավել է ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Ջիբ ալ Մատալ տարածքը
Международные новостиՍիրիական բանակը վեց կողմերից հարձակում է գործել Լաթաքիայի նահանգում գտնվող ալ Ջիբ ալ Մատալ տարածքի վրա:
Ինչպես հաղորդում է սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, բանակին հաջողվել է իր հաշվեկշռի տակ առնել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող տարածքը: Ռազմական գործողություններն ուղեկցվել են օդային ուժերի ռմբակոծություններ ով:
Դամասկոսի հարավային շրջանում սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել Հարասթայի Մաջբալ շրջանի վրա՝ ոչնչացնելով մեծ թվով ահաբեկիչների, ինչպես նաև նրանց դիրքերը և տեխնիկան:
Հալեպում բանակն ազատագրել է Ջուրա ալ Հաջաշ, Ռասմ աշ Շեյխ Կիկան, Քաֆր Աբիդ գյուղերը և առաջ է ընթանում Այուբիա գյուղի ուղղությամբ:
Սիրիական բանակն արդեն չորս տարի անընդմեջ պայքար է մղում տասնյակ զինված խմբավորումների դեմ՝ փորձելով երկրում վերականգնել կայունությունն ու անվտանգությունը: ՄԱԿ-ի տվյալներով սիրիական հակամարտության զոհերի թիվը գերազանցել է 220 հազարը: