Եվրոպան կորցրել Է իր սահմանները պաշտպանելու կարողությունը. Տուսկ
Международные новостиԵվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ելույթ ունենալով Եվրոպական ժողովրդական կուսակցության՝ Մադրիդում ընթացող կոնգրեսում, հայտարարել Է, որ Եվրոպան կորցրել Է իր սահմանները ներգաղթի ալիքից պաշտպանելու կարողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք չենք ցանկանում, որ Եվրոպան անմատչելի ամրոց լինի, բայց նա պետք Է պաշտպանի իր արժեքները: Դա արդյունավետություն Է պահանջում: Մենք ցանկանում ենք օգնել մյուսներին, բայց մենք պետք Է օգնենք նաեւ ինքներս մեզ»,-ասել Է Տուսկը: Նրա խոսքով՝ Եվրոպան «փոքր-ինչ անկազմակերպ Է, եւ եթե այսպես շարունակվի, մենք չենք կարողանա օգնել նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն»:
«Մեզ անհրաժեշտ Է հավասարակշռություն. մենք չենք կարող շարունակել ասել, որ ներգաղթի ալիքն այն Է, ինչ մենք ցանկանում ենք: Մենք կորցրել ենք մեր սահմանները պաշտպանելու կարողությունը»,-հավելել Է Տուսկը, հաղորդել Է Sputnik-ը: