Օլանդը կժամանի ՃՏՊ-ի վայր, որի հետեւանքով 42 մարդ Է զոհվել
Международные новостиՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը մտադիր Է անձամբ այցելել Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում տեղի ունեցած ողբերգական ճանապարհատրանսպորտային պատահարի վայր, որի հետեւանքով հոկտեմբերի 23-ի առավոտյան զոհվել Է 42 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանրապետության ղեկավարը հայտնել Է Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի հետ Աթենքում կայացած համատեղ մամուլի ասուլիսում:
«Ես ինքս հարկավոր պահին կուղեւորվեմ այնտեղ»,-Օլանդի խոսքը մեջբերել Է «Ֆրանսպրես» գործակալությունը:
Ինչպես ընդգծել Է նախագահը, պատահածի կապակցությամբ ինքը մշտական կապ Է պահպանում հանրապետության վարչապետ Մանուել Վալսի հետ, որը ներկայում գտնվում Է անմիջականորեն իրադարձությունների վայրում:
«Այսօր երեկոյան մենք կընդունենք անհրաժեշտ բոլոր որոշումները»,-ասել Է Օլանդը՝ չճշտելով, թե հատկապես երբ Է մտադիր այցելել ՃՏՊ-ի շրջան:
Դրա հետ մեկտեղ Ֆրանսիայի նախագահն առայժմ չի հայտարարել Հունաստան իր այցի վաղաժամկետ դադարեցման մասին: Այսօր, օրվա երկրորդ կեսին, նրա մասնակցությամբ եւս մի միջոցառում Է պլանավորված Հունաստանի մայրաքաղաքում:
Մեծաթիվ զոհերով ողբերգական միջադեպն այսօր առավոտյան տեղի Է ունեցել Ֆրանսիայի հարավ-արեւմուտքի Ժիրոնդայի դեպարտամենտում: Մարդատար ավտոբուսը բեռնատարի Է բախվել Պյուիսեգեն քաղաքի մերձակա տեղական նշանակության ճանապարհի նեղ հատվածում՝ Բորդոյից 50 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում:
Ճակատային բախման հետեւանքով երկու փոխադրամիջոցներն Էլ բռնկել են, զոհվել Է առնվազն 42 մարդ, հինգը վերքեր են ստացել, երկուսը ծանր վիճակում են: Իշխանությունների տվյալներով՝ բոլոր զոհվածներն ու տուժածները տեղացի բնակիչներ են, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: