«Պատրիսիա» փոթորիկը սաստկանում Է, Մեքսիկայում տարհանում են բնակիչներին
Международные новостиՕդերեւութաբանները հայտնել են Մեքսիկայի ափերին մոտեցող «Պատրիսիա» փոթորկի սաստկանալու մասին: Երկրի իշխանություններն սկսել են տարհանել ափամերձ շրջանների բնակիչներին եւ փակել նավահանգիստները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Համաշխարհային օդերեւութաբանական կազմակերպությունը «Պատրիսիա»-ն համեմատում Է «Հայան» ավերիչ թայֆունի հետ, որը 2013 թվականի աշնանը պատուհասեց Ֆիլիպինները:
Մասնագետները նախազգուշացնում են, որ թայֆունը կարող Է ամենաուժգինը դառնալ նրանցից, որոնք երբեւիցե հասել են Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ծովափ, իսկ դրա հետեւանքները կարող են լինել աղետալի:
Օդերեւութաբանների կանխատեսումների պամաձայն՝ փոթորիկը կարող Է ուղեկցվել տեղատարափ անձրեւներով եւ հսկայական ալիքներ առաջացնել:
Երկրի երեք տարածաշրջաններում արտակարգ դրություն Է հայտարարվել: Սպասվում Է, որ փոթորիկը Մեքսիկայի ծովափ կհասնի առաջիկա օրվա ընթացքում: Քամու արագությունը կարող Է հասնել ժամում 300 կիլոմետրի:
Այն շրջաններում, որոնք կարող են տուժել տարերքից, բնակվում Է շուրջ 400 հազար մարդ:
Ենթադրվում Է, որ փոթորիկը առաջինը կհարվածի Խալիսկո նահանգին, որտեղ գտնվում Է Պուերտո-Վալյարտա ժողովրդականություն վայելող առողջարանային քաղաքը: