Ռուսական ինքնաթիռները ռմբակոծել են Եփրատ գետի վրայով անցնող կամուրջը, որով ԻՊ-ը զենք-զինամթերք էր ստանում Իրաքից
Международные новостиՌուսական ավիախմբի ինքնաթիռները Սիրիայում ռմբակոծել են Եփրատ գետի վրայով անցնող կամուրջը, որի միջոցով «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները զենք- զինամթերք էին ստանում Իրաքից, հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Լոգիստական շղթայի հիմնական օբյեկտն է Եփրատ գետի վրայով անցնող կամուրջը Դեյր էզ Զոր շրջանում։ Ռուս օդաչուների կողմից տվյալ օբյեկտին հասցվել է կետային հարված, որի արդյունքում կամուրջն անպիտան է դարձել ահաբեկիչների կողմից հետագա օգտագործման համար»,- ասել է Կարտապոլովը։
Նրա խոսքով` Իրաքից ԻՊ-ի խմբավորման համար զենք-զինամթերքի և նյութական միջոցների այդ երթուղին բացահայտել են ռուս անօդաչուները։