Բելգիայում Էրդողանի պաստառներով «շրջակայքն աղտոտողներին» տուգանել են
Международные новостиԲելգիայի մայրաքաղաք Բրյուսելում թուրքերով բնակեցված Schaarbeek եւ St.Josse թաղամասերում Թուրքիայում առաջիկայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների հետ կապված այդ երկրի նախագահ Թայիփ Էրդողանին գովազդող պաստառներով «շրջակայքն աղտոտողներին» տուգանել են:
Այդ մասին, ինչպես հաղորդում է Արմենպրեսը, հայտնում է Բրյուսելում հրապարակվող La Libre թերթը:
Էրդողանին գովազդող պաստառները Բրյուսելի թուրքերով բնակեցված շրջաններում փակցվել են Թուրքիայում անցկացվելիք ընտրությունների հետ կապված այդտեղ շարունակվող քվեարկության գործառույթների շրջանակում:
Թերթը հայտնել է, որ Էրդողանի պաստառները Բրյուսելում փակցվել են առանց դրա համար քաղաքապետարանից համապաստախան թույլտվություն ստանալու: Բացի այդ, ըստ թերթի, քաղաքապետարանը գտնում է, որ դրանք «խախտում են քաղաքի մաքրության կանոնները», եւ որ այդ պաստառները փակցնողները պետք է տուգանվեն:
Ուշադրության առնելով քաղաքացիների բողոքները, Բրյուսելի քաղաքապետ Բեռնարդ Կլերֆայտը հայտարարել է, որ հայտնաբերված չթույլատրված յուրաքանչյուր պաստառի համար տուգանքի չափը կկկազմի 225 եվրո` ամեն քառակուսի մետրի համար: