Լավրովն ու Զարիֆը պայմանավորվել են զարգացնել փոխգործակցությունը Մերձավոր Արեւելքում
Международные новостиՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը քննարկել են Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող իրավիճակն ու պայմանավորվել մեծացնել փոխգործակցությունը Մերձավոր Արեւելքում եւ հատկապես Սիրիայում կայունության եւ անվտանգության հաստատման համար:
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն, հեռախոսազրույցի ժամանակ Լավրովն իրանցի գործընկերոջը ներկայացրել է նախորդ շաբաթ Վիեննայում ԱՄՆ Պետքարտուղարի, Սաուդյան Արաբիայի եւ Թուրքիայի ԱԳ նախարարների հետ կայացած հանդիպման արդյունքները, որը նվիրված էր սիրիական ճգնաժամին:
Կողմերն ընդգծել են միջազգային ուժերի համախմբման անհրաժեշտությունը սիրիական խնդրի շուտափույթ լուծման հարցում:
Լուսանկարը` РИА Новости