Առանց Թուրքիայի չենք կարողանա լիարժեք լուծել ներգաղթյալների խնդիրները. Մերկել
Международные новости
Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրներն առանց Թուրքիայի չեն կարողանա ինքնուրույն լուծել ներգաղթյալների հետ կապված խնդիրը: INTERFAX.RU-ի փոխանցմամբ` նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
«Մենք չենք կարողանա լիարժեք լուծել փախստականների խնդիրը, ամենից առաջ մեզ անհրաժեշտ է Թուրքիայի օգնությունը», - ասել է Մերկելը` ժամանելով Բրյուսել` եվրոպական «մինի» գագաթնաժողովին:
Գագաթնաժողովին մասնակցում են Ավստրիայի, Բուլղարիայի, Հունգարիայի, Գերմանիայի, Հունաստանի, Մակեդոնիայի, Ռումինիայի, Սերբիայի, Սլովենիայի, Խորվաթիայի առաջնորդները, Եվրահանձնաժողովի, Եվրախորհրդի և Եվրախորհրդարանի նախագահները: Գագաթնաժողովը գումարվել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի նախաձեռնությամբ:
Կանցլերի խոսքով` ներկայիս հանդիպմանը պետք է որոշել «գործնական հարցերը», մասնավորապես` ներգաղթյալների գրանցման կենտրոնների ստեղծումը և օգնությունը Հունաստանին: