Ասանժը լրագրողներին խորհուրդ է տվել օգտվել սովորական փոստային ծառայությունից
Международные новостиWikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը լրագրողներին խորհուրդ է տվել էլեկտրոնայինի փոխարեն օգտվել սովորական փոստային ծառայությունից՝ պետության կողմից հետապնդվելուց խուսափելու համար: Այս մասին հայտարարել է բելգիական Le Soir պարբերականին տված հարցազրույցում:
«Հետեւելու միեւնույն մեթոդներ կիրառելով՝ հետախուզությունը լրագրողներին որպես լրտեսի է վերաբերվում: Այդ պատճառով իրենց աղբյուրներին պաշտպանելու համար լրագրողներ պետք է սովորեն հակահետախուզության հնարքները: Ես նրանց խորհուրդ եմ տալիս վերադառնալ հին միջոցին՝ ավանդական փոստային կապին»,- ասել է Ասանժը:
Ըստ RT-ի, Ջուլիան Ասանժը նաեւ լրտեսության եւ գաղտնիության պաշտպանության այլ միջոցներ է առաջարկել, օրինակ՝ տեղեկատուի հետ հանդիպումը համաժողովների ժամանակ կամ «ցանկացած այլ շենքում, որը փողոցից չի երեւում»:
«Հետեւելու էլեկտրոնային միջոցների զարգացումը անհավանական դժվարություններ է ստեղծում տեխնիկական պաշտպանության համար»,- պարզաբանել է Ասանժը: