Դիարբեքիրում ԻՊ-ի դեմ պայքարում երկու ոստիկան է զոհվել
Международные новостиԴիարբեքիրի Քայափընար գավառում թուրքական իրավապահ մարմինները գործողություններ են իրականացրել ահաբեկչական «Իսլամական պետություն» ծայրահեղական իսլամիստական կազմակերպության անդամներին պատկանող տանը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, ահաբեկիչների գործի դրած պայթուցիկի հետևանքով զոհվել է 2 ոստիկան, իսկ 4-ը վիրավորվել են:
Reuters-ի փոխանցմամբ՝ վիրավորվել է 4 ահաբեկիչ: Հաղորդվում է, որ Քայափընարում ԻՊ-ի դեմ գործողությունները շարունակվում են: