Իվանիշվիլին բացատրություն Է պահանջում նախագահ Մարգվելաշվիլիից
Международные новостиՎրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին քննադատել Է երկրի իրադրության կապակցությամբ հանրապետության նախագահի արած հայտարարությունը եւ ասել, որ Մարգվելաշվիլին ստիպված կլինի պարզաբանումներ անել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հոկտեմբերի 22-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել Է, որ քաղաքացիական կայունությունը պահպանելու համար բանակցություններ Է սկսում քաղաքական կուսակցությունների, դիվանագիտական կորպուսի եւ ոչ կառավարական կազմակերպությունների հետ: Նախագահը կարծիք Է հայտնել, որ վերջին օրերին Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության գործով դատաքննությունը, որը լայն արձագանք Է գտել հասարակության մեջ, եւ կտտանքների վերաբերյալ սկանդալային տեսագրությունների տարածումը, որոնք հրապարակվել են անցած կիրակի օրը, նպաստել են քաղաքական կլիմայի Էսկալացմանը եւ նախադրյալներ ստեղծել սահմանադրական կարգի խախտումների եւ քաղաքացիական դիմակայության համար:
Իվանիշվիլիի գնահատմամբ՝ ցանկացած քաղաքական գործիչ, ով խոսում Է քաղաքացիական դիմակայության մասին, աջակցում Է «ուժասպառ եղած «Ազգային շարժմանը»:
«Նա ստիպված կլինի պարզաբանումներ անել: Ցանկացած քաղաքական գործիչ, ով իրականությունը ներկայացնում Է այնպես, որ երկիրը քաղաքացիական դիմակայության Է գնում, ցանկանում Է աջակցել ուժասպառ եղած այդ շարժմանը»,-հայտարարել Է Իվանիշվիլին:
Բացի այդ, նախկին վարչապետը կասկածներ ունի այն բանի շուրջ, որ նախագահի հայտարարությունից մի քանի ժամ անց «Նյու Յորք Թայմս»-ում հոդված Է հրապարակվել, որում Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարությունը դրական Է գնահատված: Այդ կապակցությամբ Բիձինա Իվանիշվիլին հիշատակում Է ԱՄՆ-ում Վրաստանի նախկին դեսպան Թեմուր Յակոբաշվիլիին, որը, նրա խոսքով՝ «մինչ օրս Ամերիկայում մնում Է որպես «Ազգային շարժման» դեսպանը: