Բեյրութի օդանավակայանում ձերբակալվել Է Սաուդյան Արաբիայի արքայազնը՝ 2 տոննա թմրանյութով
Международные новостиԼիբանանի անվտանգության ուժերը հոկտեմբերի 26-ին Բեյրութի միջազգային օդանավակայանում ձերբակալել են Սաուդյան Արաբիայի արքայազն Աբդել Մոհսեն բեն Վալիդ բեն Աբդել Ազիզին: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հղում անելով «Ալ Մայադին» արբանյակային հեռուստաալիքին, զննման ընթացքում նրա մոտ հայտնաբերվել Է թմրանյութերի մեծ բեռ:
Ըստ նախնական տվյալների՝ բռնագրավվել Է 2 տոննա ընդհանուր քաշով 40 փաթեթ, բայց թմրանյութի անվանումը չի հիշատակվում: Արքայազնը պատրաստվում Էր Բեյրութից մեկնել մասնավոր ինքնաթիռով: