Լիբանանում դեպի Սաուդյան Արաբիա տեղափոխվող մեծ քանակությամբ թմրանյութ է առգրավվել
Международные новостиԼիբանանի իշխանությունները կանխարգելել են դեպի Սաուդյան Արաբիա խոշոր չափերի թմրանյութի տեղափոխման փորձը:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, այս մասին հայտնել են լիբանանյան լրատվամիջոցները:
Սաուդյան Արաբիայի 5 քաղաքացիներ են ձերբակալվել Բեյրութի օդանավակայանում 2 տոննա հաբերի հայտաբերումից հետո, որոնք պատրաստում էին մասնավոր ինքնաթիռում բեռնելու համար:
Ինչպես լիբանանյան ԶԼՄ-ներն են բնորոշում, դա մայրաքաղաքի օդանավակայանում թմրանյութի հայտնաբերման ամենամեծ օպերացիան է: Հայտնաբերված թմրանյութը լայն տարածում ունի Մերձավոր Արևելքի երկրներում: Այն օգնում է դուրս գալ դեպրեսիայից, բայց թույլատրված չէ աշխարհի շատ երկրներում` կախվածություն առաջացնելու պատճառով: Ձերբակալվածների անունները հայտնի չեն, բայց «Ֆրանս պրես»-ի աղբյուրներով, նրանց մեջ է նաև Սաուդյան Արաբիայի արքայազնը: