Նյու Յորքում Թուրքիայի քաղաքացիներն արդեն քվեարկել են արտահերթ խորհրդարանական ընտրություններում
Международные новостиՄիացյալ Նահանգների Նյու Յորք քաղաքում բնակվող Թուրքիայի քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են հայրենիքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների շրջանակում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Անադոլու» գործակալությունը, քվեաթերթիկները պարկերով ուղարկվել են Թուրքիա:
Նյու Յուրքում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Էրթան Յալչընը հայտնել է, որ քաղաքում արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար քվեարկել է 10 հազար 95 մարդ:
Նյու Յորքից բացի Միացյալ Նահանգներում Թուրքիայի քաղաքացիներն ընտրություններին մասնակցել են Վաշինգտոնում, Լոս Անջելեսում, Չիկագոյում, Հյուսթոնում, Բոստոնում և Մայամիում:
Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան 2015 թվականի նոյեմբերի 1-ին: Պատգամավորական մանդատների համար պայքարող հիմնական կուսակցություններն են իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը(ԱԶԿ), ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցությունը (ՀԺԿ), «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) և քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (ԺԴԿ): ԱԶԿ-ն, ՀԺԿ-ն և ԺԴԿ-ն իրենց թեկնածուների շարքում առաջադրել են նաև հայերի, ովքեր նաորդ խորհրդարանական ընտրություններում արդեն պատգամավոր էին ընտրվել: