Նոր տվյալներով՝ Աֆղանստանի երկրաշարժի հետեւանքով 360-ից ավելի մարդ Է զոհվել
Международные новостиԱֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհված պակիստանցիների թիվը հասել Է 275-ի, զոհված աֆղանցիների թիվը՝ 90-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է«Արմենպրես»-ը, հաղորդել են պակիստանյան Nation թերթը եւ «Պաժվակ» գործակալությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր Պակիստանում 228 եւ Աֆղանստանում 63 զոհվածների մասին: Եվս շուրջ 2 հազար պակիստանցիներ տուժել են:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը կրճատել Է իր այցը Մեծ Բրիտանիա եւ մտադիր Է շտապ կարգով վերադառնալ հայրենիք՝ անձամբ վերահսկելու տարերային աղետից տուժածներին փրկելու եւ դրա հետեւանքների վերացման աշխատանքները:
Զոհված աֆղանցիների թիվը հասել Է 90-ի: Ինչպես հայտնել են տեղի իշխանությունները, առավել մեծ չափով տուժել են Բադախշանի, Թահարի, Նանգարհարի, Կունարի նահանգները եւ երկրի մայրաքաղաք Քաբուլը:
Իր հերթին Times of India հրատարակությունը հաղորդել Է, որ Հնդկաստանում երկրաշարժի զոհ Է դարձել չորս մարդ, որոնք ապրում Էին Սրինագար քաղաքում: Առավել մեծ վնաս Է պատճառվել երկրի Հիմաչալ-Փրադեշի, ՈՒթարակհանդի եւ Ջամուի ու Քաշմիրի նահանգներին:
Երկրաշարժը տեղի Է ունեցել հոկտեմբերի 26-ին Երեւանի ժամանակով ժամը 13:09-ին: ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայության տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվում Է 196 կիլոմետր խորության վրա՝ Հննդուկուշի լեռներում՝ Աֆղանստանի Բադախշան հյուսիսային նահանգի Ֆեյզաբադ քաղաքից 82 կիլոմետր հարավ-արեւելք ընկած շրջանում եւ Պակիստանի Հայբեր-Պահթունհվա նահանգի Չիթրալ քաղաքից 67 կիլոմետր հեռավորության վրա: Տարբեր ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ են զգացվել Միջին Ասիայում եւ Հարավային Ասիայի մեծ մասում, մասնավորապես Հնդկաստանում, Տաջիկստանում եւ Նեպալում:
Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը եւ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը երկրաշարժի մագնիտուդը գնահատում են 7,5, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: