Այս տարի Եվրոպա Է ժամանել ավելի քան 700 հազար փախստական. Միգրացիայի միջազգային կազմակերպություն
Международные новостиՏարեսկզբից Միջերկրական ծովով Եվրոպա են ժամանել 704 հազար 227 միգրանտներ ու փախստականներ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 27-ին հաղորդել Է Միգրացիայի միջազգային կազմակերպությունը (ՄՄԿ):
Ամենից շատ միգրանտների եւ փախստականների ընդունել Է Հունաստանը՝ 560 հազար 683: Իտալիա Է ժամանել 139 հազար 594 մարդ: ՄՄԿ-ի տվյալներով՝ հոկտեմբերի 20-ից Եվրոպայում միգրանտների եւ փախստականների թիվն ավելացել Է գրեթե 64 հազարով: Տարեսկզբից 3257 մարդ ծովում զոհվել Է Եվրոպա հասնելու փորձ անելիս:
Ինչպես Ժնեւում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ՄՄԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ջոել Միլմանը, հոկտեմբերի 1-ից Իտալիա Է ժամանել 7523 միգրանտ ու փախստական, ինչը երկու անգամ պակաս Է, քան անցյալ տարվա հոկտեմբերին: «Այդ նվազումն զգալի չափով կապված Է այն բանի հետ, որ սիրիացիներն այժմ Եվրոպա են ժամանում Հունաստանով»,-նշել Է նա:
Հոկտեմբերին Թուրքիայից Հունաստան Է ժամանել շուրջ 160 հազար մարդ, հիմնականում՝ Լեսբոս կղզի (99 հազար):
Անցած շաբաթ Մակեդոնիայի հետ Հունաստանի սահմանը հատել Է շուրջ 42 հազար 950 մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: