Մեծ Բրիտանիան մեկ տարով երկարացնում Է ռազմական առաքելությունը Աֆղանստանում
Международные новостиԱֆղանստանում տեղաբաշխված բրիտանական զորքերն այդ երկրում կմնան նաեւ 2016 թվականին, այլ ոչ թե տուն կվերադառնան այս տարվա վերջին, ինչպես հայտարարվել Էր ավելի վաղ:
Այդ մասին հայտնել Է Միացյալ թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:
«Մենք եկանք այն եզրակացության, որ բրիտանական ռազմական առաքելությունը նախկին մակարդակով պետք Է շարունակվի նաեւ 2016 թվականին, որպեսզի օգնենք կառուցելու անվտանգ ու կայուն Աֆղանստան», ասել Է Ֆելոնը:
Մայիսին հայտնի Է դարձել, որ ՆԱՏՕ-ն աֆղանական բանակի ուսուցման «Վճռական աջակցություն» ոչ մարտական առաքելության ավարտից հետո մտադիր Է Աֆղանստանում մնալ երկար ժամանակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: