Պուտինը Սիրիայի իրադրությունը քննարկելու Է ԱՊՀ-ի հատուկ ծառայությունների ղեկավարների հետ
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 28-ին կընդունի ԱՊՀ-ի երկրների հատուկ ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին, որոնք հետ կքննարկի Սիրիայի եւ Աֆղանստանի իրադրությունը:
Այդ մասին հոկտեմբերի 27-ին հաղորդել Է Կրեմլի մամուլի ծառայո ւթյունը:
«Պուտինը կընդունի անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին, որոնք Մոսկվայում մասնակցում են ԱՊՀ-ի անդամ պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 39-րդ նիստին»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես ճշտում Է մամուլի ծառայությունը, «հանդիպման ընթացքում կքննարկվեն ԱՊՀ-ի երկրների տարածքում հակաահաբեկչական գործունեության հանգուցային ասպեկտները եւ Սիրիայում ու Աֆղանստանում պատրաստություն անցած ահաբեկչական կազմակերպություններին ու խմբերին հակազդելու հարցերը»:
Նշվում Է, որ նիստում կքննարկվեն նաեւ տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտներում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման բնագավառում համագործակցության հարցերը: Քննարկման կդրվի նաեւ 2017-2019 թվականներին ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում համագործակցության ծրագրի նախագիծը: