Իրանը հրավիրվել է մասնակցելու Սիրիայի հարցով բանակցություններին
Международные новостиԻրանի իշխանություններն առաջին անգամ հրավիրվել են մասնակցելու Սիրիայի հարցով միջազգային բանակցություններին:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը:
Այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Ավելի վաղ, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկկա Մոգերինին հայտարարել էր, որ ԵՄ-ն պաշտպանում է Իրանի մասնակցությունը Սիրիայի հակամարտության կարգավորման գործում;
Իր հերթին, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին չէր բացառել, որ Իրանին կառաջարկեն մասնակցել Սիրիայի հարցով բանակցություններին: