Առևտրային խնդիրները լուծելու համար ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյան ժամանել է Կուբա
Международные новостиԱՄՆ ազգային անվտանգության նախարարի տեղակալ Ալեխանդրո Մայորկասը Մաքսային և սահմանապահ ծառայության ղեկավար Գիլա Կերլիկովսկիի ուղեկցությամբ ժամանել է Կուբա` կարգավորելու առևտրային և քաղաքացիական փոխայցելությունների հետ կապված խնդիրները:
Այդ մասին տեղեկացրել է Մայա միում լույս տեսնող իսպանալեզու Nuevo Herald թերթը:
ԱՄՆ երկու ներկայացուցիչները կհանդիպեն Կուբայի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներին և կշարունակեն երկխոսությունն ԱՄՆ-ի ու Կուբայի միջև առևտրային ու փոխայցելությունների հետ կապված խնդիրների շուրջ:
Մայորկասի այցը, ով կուբայական արմատներով ամերիկացի է և Բարաք Օբամայի կառավարությունում բարձր պաշտոն է զբաղեցնում 2013 թվականի դեկտեմբերից, կտևի մինչ հոկտեմբերի 30-ը:
ԱՄՆ-ը և Կուբան դիվանագիտական հարաբերությունները վերականգնել են ընթացիկ տարվա հուլիսից: