Մոսկվայում բացվում Է ԱՊՀ-ի հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդակցությունը
Международные новостиՄոսկվայում հոկտեմբերի 28-ին տեղի կունենա ԱՊՀ-ի մասնակից պետությունների անվտանգության մարմինների եւ հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 39-րդ նիստը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության հասարակական կապերի կենտրոնին:
Հիմնական ուշադրությունը դարձվելու է «Սիրիայի եւ Աֆղանստանի տարածքում մարտական եւ դիվերսիոն-ահաբեկչական պատրաստություն անցած եւ ծագման երկրներ վերադարձող անձանց բացահայտման, ինչպես նաեւ նրանց հակաիրավական գործունեության կասեցման գործընթացում» ԱՊՀ-ի հատուկ ծառայությունների փոխգործակցության հարցերին:
Խորհրդակցության մասնակիցները նաեւ միջոցներ են մշակելու «տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտների եւ տրանսպորտային միջոցների գործունեությանը անօրինական միջամտության, այդ թվում՝ ահաբեկչական բնույթի գործողությունների կատարման սպառնալիքների շուրջ» տեղեկատվության փոխանակման կազմակերպման ուղղությամբ:
Քննարկման է դրվելու 2017-2019 թվականներին ահաբեկչության եւ ծայրահեղականության այլ բռնի դրսեւորումների դեմ պայքարում ԱՊՀ-ի մասնակից պետությունների համագործակցության ծրագրի նախագիծը:
Ավելի վաղ նշվել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 28-ին կընդունի ԱՊՀ-ի հատուկ ծառայությունների պատվիրակությունների ղեկավարներին, որոնց հետ կքննարկի Սիրիայի եւ Աֆղանստանի իրադրությունը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: