Քարսոնը Թրամփից առաջ է անցել հանրապետականների նախագահական մրցարշավում
Международные новостиՄիլիարդատեր Դոնալդ Թրամփը երկար ամիսներ ի վեր առաջին անգամ զիջել է առաջատարի դիրքը Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ-ի նախագահի թեկնածու առաջադրվելու մրցարշավում: New York Times թերթի եւ CBS News հեռուստաալիքի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալներով՝ առաջին տեղում նախկին նյարդավիրաբույժ Բեն Քարսոնն Է՝ 26 տոկոս ձայներով: Թրամփը վայելում է հարցվածների 22 տոկոսի աջակցությունը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Հոկտեմբերի 28-ին կայանալու են Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածուի հավակնորդների հորթական հրապարակային բանավեճերը:
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները նշանակված են 2016 թվականի նոյեմբերի 8-ին: