Անթույլատրելի է օտարերկրյա արժույթի օգտագործումը ռուսական վառելիքաէներգետիկ ոլորտում. Վ. Պուտին
Международные новостиՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախագահությամբ Կրեմլում տեղի ունեցավ նախագահին առընթեր վառելիքաէներգետիկ համալիրի և էկոլոգիական անվտանգության ռազմավարության և զարգացման հանձնաժողովի նիստ: Նիստում մասնավորապես դիտարկվել են ռուսական վառելիքաէներգետիկ համալիրի՝ նոր տնտեսական պայմաններին ադապտացվելու հարցերը, մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման հեռանկարները, ինչպես նաև այն քայլերը, որոնք կօգնեն այդ ոլորտում նվազեցնել կախումը սարքավորումների ներմուծումից:
«Անթույլատրելի է օտարերկրյա արժույթի օգտագործումը ռուսական վառելիքաէներգետիկ ոլորտում, անհրաժեշտ է վերջ դնել նման պրակտիկային: Դա արգելված է օրենքով՝ չնայած նման հաշվարկներ արվում են պարբերաբար: Նավթամթերքի վերբեռնման սակագները ռուսական նավահանգիստներում՝ Նովոռոսիսկում, Տամանում, Ուստ-Լուգայում, Պրիմորսկում և այլուր, կամ միանգամից դոլարով են հաստատվում, կամ առցանց համակարգում դոլարով են նշվում»,-նշել է Պուտինը:
Ռուսաստանի ղեկավարի խոսքով՝ պետք է սկսել ռուբլու դերակատարության բարձրացման աշխատանքները, այդ թվում՝ ռուսական վառելիքաէներգետիկ համալիրի ապրանքների համար: «Ազգային արժույթի օգտագործումը պետք է լինի նաև այն երկրների հետ գործողությունների ընթացքում, որոնց հետ ակտիվ առևտուր է իրականացվում» ,-ընդգծեց պետության ղեկավարը: ՌԴ նախագահը շեշտեց, որ այդ հաշվարկները պետք է արվեն ճշգրիտ որպեսզի «տնտեսական գործողությունների մասնակիցները չտուժեն, այլ հակառակը՝ օգուտ ստանան»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ռազմավարական ապրանքների առևտրի դեպքում հրաժարվել դոլարից և անցում կատարել ռուբլով հաշվարկին։