Վիեննայում Սիրիայի հարցով բանակցություններին իրենց մասնակցությունը հաստատել են 9 երկրներ և ԵՄ-ն
Международные новостиՍիրիայի հակամարտության կարգավորման հարցով առաջիկայում Վիեննայում կայանալիք հանդիպմանն իրենց մասնակցությունը հաստատել են ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը, Թուրքիան, Քաթարը, Լիբանանը, ԵՄ-ն և Ֆրանսիան:
Ինչպես հաղորդում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին: «Ներկա դրությամբ մեզ հայտնի է, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Իրանը, Սաուդյան Արաբիան, Թուրքիան տեղեկացրել են, որ պատրաստվում են մասնակցել հանդիպմանը, ներկա կլինեն նաև Եգիպտոսը, Քաթարը, Լիբանանը, ԵՄ-ն ու Ֆրանսիան»,- ասել է Քիրբին: Նրա խոսքով` մնացած մասնակիցները, որոնց ինքը չի նշել, դեռևս չեն հաստատել իրենց մասնակցությունը: