Ֆինլանդիան օրական 1 միլիոն եվրո է ծախսում ներգաղթյալների վրա
Международные новостиՖիլանդիայի ներքին գործերի նախարարությունը ներկայացրել է վիճակագրություն այն մասին, թե երրորդ երկրներից իրենց երկիր արտագաղթած յուրաքանչյուր ներգաղթյալը որքան է արժենում բյուջեի վրա:
Ինչպես հաղորդում է Yle-ն, յուրաքանչյուր ներգաղթյալ բյուջեի վրա արժենում է օրական 43 եվրո: Տարվա սկզբից Ֆինլանդիան ընդունել է ավելի քան 24.000 ներգաղթյալի: Իշխանությունների կանխատեսումների համաձայն, մինչեւ տարեվերջ երկիր կայցելի եւս 35.000 ներգթաղյալ: Երկրի արտաքին գործերի նախարարությունը սոցիալական ցանցերով արշավ է սկսել ներգաղթյալների հոսքը իրենց երկիր նվազեցնելու նպատակով: