Վաշինգտոնում Բաքվի լոբբիստական ակտիվությունը նվազում է
Международные новостиՆավթի գների կտրուկ անկման ֆոնին Վաշինգտոնում կորցնում են իրենց առատաձեռն հաճախորդներից մեկին` Ադրբեջանին:
Երկար տարիներ շարունակ Բաքվի ներկայացուցիչները լոբբիզմի մեջ էին ներգրավում Կոնգրեսի անդամներին եւ այլ անձանց, որոնք որոշումներ էին ընդունում մարդու իրավունքները խախտող Ադրբեջանի կերպարը լավացնելու համար: Այժմ, սակայն, նավթից եկամուտների անկման հետ, Ադրբեջանի փողերով այդ գործունեությունը խիստ նվազել է:
Ինչպես հաղորդում է «Թուրան»-ը, տեղեկացրած աղբյուրները, որոնք ցանկացել են չհրապարակել իրենց անունը, նշում են, որ բոլորովին վերջերս Ադրբեջանը աղմկալից եւ թանկարժեք լոբբիստական արշավներ է անցկացրել:
Օրինակ` Ադրբեջանա-ամերիկյան դաշինքը (ԱԱԴ), որը ղեկավարում էր Ադրբեջանի տրանսպորտի նախարար Զիյա Մամեդովի որդին` Անար Մամեդովը, 2011-2014 թվականներին մոտ 10 մլն դոլար է ծախսել Վաշինգտոնում, հայտնել է Sunlight հիմնադարամը, որը հետեւում է լոբբիստական գործունեությունը գրանցող արդարադատության նախարարության գրանցումներին:
Հիմնադրամի տվյլաներով` Fabiani & Co լոբբիստական ընկերությունը ԱՄՆ-ի մայրաքաղաքում եղել է ԱԱԴ-ի հիմնական կապալառուն, որն, ըստ այդ աղբյուրների` եկող ամսվանից արդեն ծրագրում է դադարեցնել Ադրբեջանի օգտին լոբբիստական գործունեությունը:
Ուշագրավ է, որ ԱԱԴ-ի գրասենյակը, որը գտնվում է Fabiani & Co ընկերության հասցեում, սեպտեմբերից փակ է, իսկ Դաշինքի հեռախոսահամարը չի պատասխանում զանգերին, իսկ ինքը` Անար Մամեդովը այս տարվա սկզբից մինչ այժմ չի հայտնվել ԱՄՆ-ում:
2014 թվականի Մամեդովը 2,4 մլն դոլար է վճարել Fabiani & Co ընկերությանը, որպեսզի վերջինս «գիտականորեն հիմնավորի», որ Ադրբեջանը գտնվում է «ԱՄՆ-ի ազդեցությունը գնող» արտասահմանյան կառավարությունների առաջին տասնյակում:
Պաշտոնական աղբյուրները հայտնել են, որ 2015 թվականին Դաշինքը ծախսել է եւս 1,3 մլն դոլար ԱՄՆ-ում իր լոբբիստական նախագծերի վրա:
Ըստ այդ աղբյուրների` ներկայում Բաքվի լոբբիզմն ԱՄն-ում իր ձեռքն են վերցրել Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը եւ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR), առատեձեռն կերպով վճարելով ամսական 10-25 հազար դոլար Podesta Group Inc., Patton Boggs, Roberty White, 30 Point Strategies, LLC, Global Policy լոբբիստական ընկերություններին Ադրբեջանի օգտին լոբբիզմ իրականացնելու համար:
Շահերի լոբբիզմը ԱՄՆ-ում անօրինական գործունեություն չի համարվում: Դրանով զբաղվում են վերլուծաբաններ եւ լրագրողներ, դա ծառայությունների հարց է: Նավթով հարուստ փոքր երկրները, ինչպիսին Ադրբեջանն է, մեծ փողեր են ծախսում լոբբիստների վրա իրենց «պետական», ինչպես իրենք են ասում, շահերն առաջ տանելու համար, փոխարեն այդ միջոցները ծախսեն իրենց քաղաքացիների վրա: Սակայն, նրանք նախընտրում են վճարել լոբբիստներին, որպեսզի նրանք կարծիք ստեղծեն, թե նավթային եկամուտները ծախսվում են հենց այդ երկրների քաղաքացիների վրա:
«Թուրան»-ը հայտնում է, որ Վաշինգտոնում արդեն վաղուց են կատակում ադրբեջանցի դիվանագետների եւ նրանց «վերլուծաբանների» լոբբիստական գործունեության մասին, որը հնչում է այսպես.
«Եթե դուք ադրբեջանցի դիվանագետներին հարցնեք, ինչ է տեղի ունենում իրենց երկրում, նրանք կսկսեն պատմել Ռուսաստանի եւ Իրանի խարդավանքների մասին, եւ այն մասին, թե ինչ է կատարվում այնտեղ: Եթե դուք նրանց դարձյալ հարցնեք իրենց երկրի եւ խնդիրների մասին, նրանք կպատմեն, թե ինչքան վատ է ապրել Հայաստանում: Եթե հարցնեք, թե ինչ պետք է անել, որպեսզի լավացնել Ադրբեջանում իրավիճակը, նրանք ձեզ կասեն, որ Ամերիկան չի ջանում, որ Ադրբեջանում իրավիճակը լավանա»: