Հարավչինական ծովում մեկնարկել են ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի ռազմածովային ուժերի վարժանքները
Международные новостиՀարավչինական ծովում, որտեղ աճում Է լարվածությունը ԱՄՆ-ի ու ՉԺՀ-ի միջեւ, ամերիկա-ճապոնական ռազմածովային վարժանքներ են սկսվել: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NHK հանրային հեռուստատեսությանը, դրանց մասնակցում են Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի հարվածային խումբը՝ Theodore Roosevelt ատոմային ավիակրի գլխավորությամբ, եւ «Ֆույուձուկի» ճապոնական հրթիռանավը, որը հանդերձված Է հսկման եւ ուղ ղորդման Aegis բազմանպատակային համակարգչային համակարգով:
Վարժանքների ընթացքում փորձարկվում Է փոխգործակցությունը ռազմափրկարարական գործողություններ իրականացնելիս: Ինչպես նշվում Է, դրանք անցկացվում են այն շրջանից հեռու գտնվող տարածքում, որտեղ ԱՄՆ-ը վիճարկում Է Պեկինի փորձերը՝ տարածքային ջրերի 12-մղոնանոց փակ գոտիներ հաստատելու Չինաստանի կողմից ստեղծվող արհեստական կղզիների շուրջ:
Նախօրյակին, մասնավորապես, ամերիկյան USS Lassen մարտանավը ցուցադրաբար 12-մղոնանոց գոտի Է մտել Հարավչինական ծովի Ստրատլի արշիպելագում: Պեկինը դրա վրա արհեստական կղզի Է կառուցում՝ լիամասշտաբ թռիչքավայրԷջքային գոտիով:
Դրանով իսկ Վաշինգտոնը ձգտում Է ցույց տալ, որ մտադիր չԷ ընդունել ռազմավարական առումով կարեւոր Հարավչինական ծովում իր տարածքային ջրերի մակերեսն ընդլայնելու ՉԺՀ-ի փորձերը, ծով, որով անցնում են կարեւոր օվկիանոսային փոխադրական ուղիներ: Պեկինն ԱՄՆ-ի այդ գործողությունները սադրանք Է որակել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: