Երկրաշարժի զոհերի թիվը Պակիստանում մոտենում Է 270-ի
Международные новостиԱֆղանստանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով զոհված պակիստանցիների թիվը հասել Է 268-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հոկտեմբերի 29-ին հայտնել Է Պակիստանի՝ Աղետների հաղթահարման ազգային վարչությունը: Ավելի վաղ հաղորդվել Էր 255 զոհվածների մասին:
Վարչության տվյալների համաձայն՝ վիրավորների ընդհանուր թիվը հասել Է 1864-ի, ավերվել Է 13 հազար 771 տուն: Ընդսմին երկրաշարժից առավել տուժած Հայբեր-Փահթունհվա նահանգում զոհվել Է 221 մարդ եւ ավերվել 12 հազար 968 տուն:
«Ներկայում վարչությունը երկրաշարժից տուժածներին բաժանել Է 13 հազար վերմակ, 8750 վրան, 3,5 հազար ներքնակ, 7 տոննա փաթեթավորված պարեն եւ 14 տոննա շշալցված ջուր»,-ասված Է գերատեսչության հաղորդագրության մեջ: Հեռահաղորդակցական բոլոր համակարգերը վերականգնված են, տուժած շրջաններում տարվում են սողանքների հետեւանքների վերացման աշխատանքներ:
7,5 մագնիտուդով երկրաշարժն Աֆղանստանում տեղի Է ունեցել հոկտեմբերի 26-ին տեղական ժամանակով ժամը 14:09-ին (Երեւանի ժամանակով ժամը 13.09-ին): Դրա օջախը գտնվում Էր Ջուրմ քաղաքից 45 կիլոմետր հարավ-արեւմուտք ընկած շրջանում՝ 212,5 կիլոմետր խորության վրա: Ստորգետնյա ցնցումներն զգացվել են հարեւան Պակիստանում, Նեպալում, Հնդկաստանում, Ղրղզստանում, Ադրբեջանում եւ Ղազախստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: