ԵԱՏՄ միասնական արժույթի ձևավորումը երկարատև գործընթաց է. Պանկին
Международные новостиԵվրասիական տնտեսական միության շրջանակներում միասնական արժույթի ստեղծումը երկարատև գործընթաց է, որին պետք է հասնել աստիճական քայլերի միջոցով:«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Եվրասիական զարգացման բանկի տարեկան համաժողովի շրջանակներում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնեց Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահ Դմիտրի Պանկինը: Պատասխանելով հայ լրագրողի հարցին, որ «Ինտեգրացիոն միությունների շրջանակներում, ինչպես Եվրամիության դեպքում, միասնական արժույթ է գործում, որքանով եք հավանական համարում ԵԱՏՄ տարածքում արժույթի ձևավորումը»` Պանկինը նշեց. «Գիտեք Եվրամիությունը միասնական արժույթի է անցել 20 տարվա ինտեգրացիոն գործընթացների արդյունքում: Նախ անհրաժեշտ է ֆինանսական և արժութային քաղաքականության կոորդինացիա իրականացնել: Առանց դրա միասնական արժույթի ստեղ ծումը չափազանց սխալ կլինի ու կբերի լրացուցիչ խնդիրների»:
Նրա խոսքով` ներկայում ԵԱՏՄ անդամ-երկրներում արժութային կոորդինացիայի տարրեր առկա են, բոլոր երկրներն անցնում են փոխարժեքի նպատակադրման ռեժիմին, լողացող փոխարժեքի քաղաքականությանը, համաձայնեցնում են բյուջետային մոտեցումները: «Աստիճանական գործողությունների արդյունքում միայն կարելի է հասնել միասնական արժույթի ձևավորմանը»,-եզրափակեց Դմիտրի Պանկինը:
Հոկտեմբերի 29-ին Մոսկվայում ընթանում է ԵԱԶԲ-ի 10-րդ համաժողովը` եվրասիական տնտեսական ինտեգրացիայի հարցերի շուրջ: