Սարկոզին խուսափել Է իր նախագահական հավակնությունների վերաբերյալ հարցին պատասխանելուց
Международные новостиՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլյա Սարկոզին խուսափել Է իր նախագահական հավակնությունների վերաբերյալ հարցին պատասխանելուց, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Օրանսուա Օլանդը»,- ասել Է նա Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտում կարդացած դասախոսության ընթացքում՝ պատասխանելով ուսանողուհիներից մեկի հարցին, թե 2017 թվականին ովքեր են լինելու թեկնածուների թվում Ֆրանսիայի նախագահի հաջորդ ընտրություններում:
«Ինձ ճիշտ հասկացեք, օրիորդ: Ես այդ հարցին չեմ պատասխանում Ֆրանսիայում եւ դրան չեմ պատասխանի Մոսկվայում»,- հավելել Է Սարկոզին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: