Ադրբեջանից հրեաների գաղթն Իսրայել շարունակվում է
Международные новостиԱդրբեջանում բնակվող լեռնցի հրեաների 1975 թվականին սկսված եւ Ադրբեջանի անկախացումից հետո մեծացած գաղթն Իսրայել մինչ այսօր շարունակվում է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, modern.az կայքը` հղում կատարելով Իսրայելի ներգաղթի նախարարության 2014 թվականի համար արտասահմանյան երկրներից մշտական բնակության համար գաղթած հրեաների թվաքանակի վերաբերյալ հրապարակած վիճակագրությանը, հայտնել է, որ միայն 2014 թվականին Ադրբեջանից Իսրայել է արտագաղթել 101 հրեա:
2013 թվականին Ադրբեջանից հրեական պետություն արտագաղթել է 134 հրեա:
Պաշտոնական տեղեկություններով` 1975-2009 թվականներին Ադրբեջանից Իսրայել են արտագաղթել 35 հազար հրեա (հիմնականում` լեռնցի հրեաներ):
Միայն 2014 թվականին աշխարհի տարբեր երկրներից Իսրայել մշտական բնակության են արտագաղթել 26 հազար 500 հրեա: