ԱՄՆ պետդեպն իր անհանգստությունն է հատնել Թուրքիայում ԶԼՄ-ների վիճակի առնչությամբ
Международные новостиՄիացյալ Նահանգների պետդեպարտամենտը հերթական անգամ իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում լրատվամիջոցների նկատմամբ կիրառվող բռնությունների առնչությամբ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԱՄՆ պետդեպի կայքը, այս մասին լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցի ժամանակ խոսել է ԱՄՆ պետդեպի խոսնակ Ջոն Քիրբին:
«Մենք կրկին հորդորում ենք Թուրքիայի իշխանություններին հարգանք դրսևորել ոչ միայն մամուլի ազատության, այլև քաղաքական ընդդիմության նկատմամբ: Մենք ցանկանում ենք տեսնել, որ Թուրքիան շարունակում է իր իսկ սահմանադրությամբ ամրագրված ժողովրդավարական դրույթների կյանքի կոչումը: Սա կարևոր է ոչ միայն մեզ, այլև Թուրքիայի ժողովրդի համար»,- նշել է Քիրբին: