Եվրամիությանն ապաինտեգրացում Է սպառնում փախստականների հետ կապված իրավիճակում. Մոգերինի
Международные новостиԵվրամիությանը վերազգային մեխանիզմներ են անհրաժեշտ փախստականների հետ կապված ճգնաժամը լուծելու համար, հակառակ դեպքում հանրակցության ապաինտեգրացման վտանգ կստեղծվի:
Այդ մասին հայտարարել Է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Առանց այդ մեխանիզմների առկա Է ապաինտեգրացման վտանգը»,-նրա խոսքը հոկտեմբերի 29-ին մեջբերել Է Belga գործակալությունը:
Ավելի վաղ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը հայտարարել Էր, որ եվրակոմիսարների կոլեգիան մինչեւ 2016 թվականի գարուն կամ ավելի շուտ առաջարկություններ կմշակի Եվրամիությունում ապաստան տրամադրելու մասին Դուբլինյան համաձայնագրի փոփոխման վերաբերյալ, որը, նրա խոսքով, «չի աշխատում»:
1990 թվականի Դուբլինյան համաձայնագիրը, որն ստորագրել են ԵՄ-ի բոլոր պետությունները, նախատեսում Է, որ ապաստան տրամադրելու հարցի քննարկման պատասխանատվությունն ընկած Է այն երկրի վրա, որի սահմանը սկզբնապես հատել Է փախստականը ԵՄ մուտք գործելիս:
Եվրոպայի սահմանապահ գործակալության՝ Frontex-ի, վերջին տվյալների համաձայն՝ տարվա առաջին ինն ամսվա ընթացքում Եվրամիություն Է ժամանել ավելի քան 710 հազար միգրանտ: Եվրահանձնաժողովը հայտարարել Է, որ ներկայում աշխարհում տիրող միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն Է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից ի վեր, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: