ԱՄՆ-ը մեղմացրել Է պատժամիջոցները Բելառուսի ընկերությունների դեմ
Международные новостиԱՄՆ-ը մասնակիորեն դադարեցրել Է պատժամիջոցների գործողությունը Բելառուսի մի շարք ընկերությունների նկատմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության հաղորդագրության մեջ:
Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 30-ից եւ կգործի մինչեւ 2016 թվականի ապրիլի 30-ը, եթե չերկարաձգվի կամ հետ չկանչվի:
Որոշումը տարածվում Է այնպիսի ձեռնարկությունների վրա, ինչպիսիք են «Բելառուսի նավթային առեւտրի տունը», «Բելնեֆտեխիմը» եւ դրա ներկայացուցչությունն ԱՄՆ-ում, «Բելշինան», «Գրոդնո Ազոտը», «Գրոդնոխիմվոլոկնոն», «Լակոկրասկան», «Նաֆտանը» եւ «Պոլոցկ Ստեկլովոլոկնոն»:
Փաստաթղթի տեքստի համաձայն՝ այդ ընկերությունների հետ գործառնությունները կրկին թույլատրվում են, ըստ որում վերապահություն են արվում մի շարք սահմանափակումներ: Նախ, ավելի վաղ ԱՄՆ-ում ընկերությունների արգելափակված ակտիվները շարունակում են մնալ այդ նույն կարգավիճակում: Բացի դրանից, եթե գործարքի գումարը գերազանցում Է 10 հազար դոլարը, դրա վերաբերյալ անհրաժեշտ կլինի հաշիվ տալ ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի առաջ:
«Պատժամիջոցների այս սահմանափակ մեղմացումն առեւտրային կապերի ընդլայնման դուռ Է բացում Բելառուսի տնտեսության համար»,- Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Քիրբիի խոսքը մեջբերել Է ՌԻԱ Նովոստին: