Ղարիբաշվիլին հայտարարել Է, որ իշխանությունները վերահսկում են երկրի իրադրությունը
Международные новостиՎրաստանի իշխանությունները վերահսկում են երկրի իրադրությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել Է հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում կայացած ճեպազրույցի ժամանակ:
Վրաստանի իրադրությունը շիկացած Է «Ռուսթավի-2» հեռուստաալիքի գործով շարունակվող դատավարության կապակցությամբ: Իրադրությունը սրվել Է «Ռուսթավի-2» հեռուստաընկերու
թյան գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիայի եւ Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիգի Բոկերիայի հետ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի զրույցների ձայնագրության տարածումից հետո, որոնցում խոսվում Է հեռուստաալիքի հետ կապված իրադրությանը ուժային միջամտություն ցուցաբերելու անհրաժեշտության մասին:
Վրաստանի կառավարության ղեկավարը հայտարարել Է, որ հանդիպում Է անցկացրել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, ովքեր շուրջօրյա աշխատում են երկրի կայունությունն ապահովելու համար:
«Մենք լիովին վերահսկում ենք իրադրությունը»,- ասել Է վարչապետը:
Ավելի վաղ ուկրաինական մի քանի ԶԼՄ-ներ տեղեկատվություն Էին տարածել Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի նահանգապետ Միխեիլ Սահակաշվիլիի եւ Վրաստանի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Գիգի Բոկերիայի՝ հոկտեմբերի 22-ին Ստամբուլի օդանավակայանում կայացած հանդիպման մասին, որոնք իբր Վրաստանում հեղաշրջման պլան են քննարկել հաջակցություն «Ռուսթավի-2» հեռուստաընկերության առաջիկա օրերին անցկացվելիք ակցիաների ընթացքում, որի գործը քննարկվում Է դատարանում, հաղորդել Է Sputnik-ը: