Եվրահանձնաժողովը պատրաստ Է քննարկել փախստականներին ԵՄ-ի հաստատություններում տեղավորելը
Международные новостиԵվրահանձնաժողովը պատրաստ Է Բելգիայի իշխանությունների հետ քննարկել փախստականներին Եվրամիության հաստատությունների շենքերում տեղավորելու հարցը, բայց Բելգիան դեռեւս հանդես չի եկել նման առաջարկությամբ:
Այդ մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:
«Դա այն գաղափարն Է, որը մենք ուրախ կլինեինք քննարկել Բելգիայի իշխանությունների հետ, բայց բելգիական իշխանությունները, որքան ես գիտեմ, մեզ նման առաջարկներ չեն արել»,-ասել Է Սհինասը, պատասխանելով այն հարցին, թե կարող են արդյոք ԵՄ-ի հաստատությունների շենքերն օգտագործվել փախստականներին ընդունելու համար:
Եվրամիությունը Եվրահանձնաժողովի նախաձեռնությամբ ավելի վաղ որոշում Է ընդունել անդամ երկրների տարածքում 160 հազար փախստականների տարաբնակեցման մասին, որոնք արդեն ժամանել են Հունաստան եւ Իտալիա: Մինչ այժմ անդամ երկրները պատրաստակամություն են հայտնել տրամադրել 1375 տեղ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: