Մեկ ամսվա ընթացքում ռուսական օդուժը ոչնչացրել է ահաբեկիչների 1,6 հազար օբյեկտ
Международные новостиՌուսաստանի Դաշնության օդա-տիեզերական ուժերը Սիրիայում մեկ ամսվա ընթացքում ոչնչացրել են ահաբեկիչների ավելի քան 1,6 հազար օբյեկտներ:
«Սիրիայում Ռուսաստանի Դաշնության կողմից ձեռնարկված օպերացիայի մեկնարկից ի վեր` Ռուսաստանի Դաշնության օդուժը իրականացրել է 1391 ռազմական թռիչք` ոչնչացնելով ահաբեկիչների 1623 օբյեկտներ»,- ինչպես տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը, այս մասին հայտնել է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության ղեկավար Անդրեյ Կարտապոլովը` հավելելով, որ ՌԴ օդուժը ոչնչացրել է ահաբեկիչների 249 ղեկավար շտաբ, ահաբեկիչների պատրաստման 51 ճամբար, 35 գործարան, որտեղ ահաբեկիչները պատրաստում էին պայթուցիկ սարքեր իրենց «դժոխային» մեքենաների համար, 131 զինամթերքի պահուստարան, ինչպես նաև 371 հենակետ, 786 ճամբար և բազա: