Լեհաստանի դատարանը հրաժարվել է ԱՄՆ-ին հանձնել Ռոման Պոլանսկուն
Международные новостиԼեհական Կրակով քաղաքի դատարանը մերժել ռեժիսոր Ռոման Պոլանսկու հանձման առնչությամբ Վաշինգտոնի հայցը:
Ինչպես հաղորդում է Ինտերֆաքս գործակալությունը, ԱՄՆ-ում ռեժիսորը մեղադրվում է անչափահաս աղջկա հետ սեռական կապի համար:
Դատարանի լսումները տեղի ունեցան Պոլանսկու բացակայությամբ, քանի որ վերջինս մեկնել էր Փարիզ:
82-ամյա ռեժիսորը ԱՄՆ-ում մեղադրվում է 1977թ. 13-ամյա Սամանտա Գեյմերի հետ սեռական կապեր հաստատելու համար: Այդ առումով 2015թ. հունվարին ԱՄՆ կառավարությունը Պոլանսկու արտահանձնման հայցով դիմել էր Լեհաստանին:
BBC-ն հիշեցնում է, որ 1977թ. Պոլանսկին ընդունել էր իր մեղքը և անվերադարձ լքել ԱՄՆ: Լեհաստանի նախկին վարչապետ Յարոսլավ Կաչինսկին, ում կուսակցությունը հոկտեմբերի 27-ին հաղթանակ էր տարել պառլամենտական ընտրություններում, իր նախընտրական խոստումների ցանկում ներառել էր Պոլանսկու արտահանձնումը ԱՄՆ-ին: Սակայն դեպքի զոհ հանդիսացող Գեյմերը դեռ 2013թ. հայտարարել էր, որ ներել է Պոլանսկուն: