Վիեննայում ավարտվեցին Սիրիայի հարցով բանակցությունները
Международные новостиՎիեննայում ավարտվեց Սիրիայի հարցով կազմակերպված արտգործնախարարների մակարդակով բազմակողմանի հանդիպումը:
«Ինտերֆաքսի» թղթակիցը տեղեկացնում է, որ բանակցությունները տվել են ավելի քան յոթ ժամ:
Հանդիպմանը մասնակցում էին տասնինը պատվիրակություններ` այդ թվում Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից, Սաուդյան Արաբիայից, Թուրքիայից, Իրանից, ԱՄԷ-ից, Քաթարից, Հորդանանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից, Իտալիայից, Մեծ Բրիտանիայից, Իրաքից և Լիբանանից:
Բանակցություններից միացել են նաև Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ հանձնակատար Ստաֆֆան դե Միստուրա և ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
Հոկտեմբերի 29-ին Վիեննայում Սիրիայի հակամարտության կարգավորման հարցի հետ կապված տեղի է ունեցել ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը: Հոկտեմբերի 30-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ նրանց են միացել ևս մի քանի պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` այնպիսի տարածաշրջանային խաղացողներ, ինչպիսիք են` Եգիպտոսը, Իրանը, Իրաքը և Լիբանանը, ովքեր կարող են իրենց ավանդը բերել իրավիճակի կարգավորմանը: