Չինացի ինքնահռչակ մեսիան տասնյակ կանանց է բռնաբարել
Международные новостиՉինացի ինքնահռչակ մեսիա Ու Ցձեհենը, որը հիմնադրել է Խուացզան Ցզունմեն պաշտամունքը, ցմահ ազատազրկվել է բռնաբարության եւ խարդախության համար։
Դատարանի վճռի համաձայն՝ Ուն սեփական կրոնն է ստեղծել բուդդիզմի հիման վրա։ Օգտագործելով իր իշխանությունը՝ նա տասնյակ կանանց եւ աղջիկների է բռնաբարել, այդ թվում՝ մանկահասակների։
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով AP գործակալությունը, տարբեր առիթներով չինացի մեսիան իր զոհերից ավելի քան 1 մլն դոլար է շորթել։