ԱՄՆ Կոնգրեսը քննադատել է Օբամայի որոշումը՝ Սիրիա ռազմական փորձագետներ ուղարկելու վերաբերյալ
Международные новостиԱՄՆ կոնգրեսի երկայացուցիչները քննադատել են երկրի նախագահ Բարաք Օբամայի որոշումը՝ ցամաքային ռազմական գործողությունների շրջանակներում Սիրիա ամերիկացի զինվորականների մի փոքր խումբ ուղարկելու վերաբերյալ, հայտնում է Defence Newsը:
Սենատոր Ջոն Մաքքեյնը նշել է, որ այդ որոշումը «լիովին անհամապատասխան է այն մարտահրավերների մաշտաբին, որոնք կանգնած են մեր առջև»:
Կոնգրեսի ներկայացուցիչը նշել է, որ նման միջոցառումը մի փոփոխություն է, որը «չի փոխի պայմանները», և որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը կգնահատի այդ որոշումը որպես թուլության արտահայտում:
Մյուս սենատորը, ընդհակառակը, պաշտպանել է նախագահի որոշումը: Ըստ նրա, ամերիկացի մասնագետների աշխատանքը կօգնի Սիրիայի զինված ուժերին, որոնք դիմակայում են ԻՊ-ին, ավելի արդյունավետ լինել այդ հարցում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ-ը ձգտում են Սիրիայում տեղակայել փորձագետների փոքր խումբ՝ որպես հատուկ գործողություններով խորհրդականներ: