Մերկելն ակնկալում է, որ մինչեւ տարեվերջ 1 մլն փախստական կժամանի Գերմանիա
Международные новостиnews.am -ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ 2015 թվականին երկիր ժամանող փախստականների ընդհանուր թիվը 1 մլն մարդ կլինի: Այս մասին գրում է Frankfurter Allgemeine Sonntagszeitung-ը:
Հաղորդագրության համաձայն, Մերկելը փախստականների հետ կապված ընթացիկ իրավիճակը կտրուկ բառերով է նկարագրել: Նշվում է, որ կանցլերն այլ երկրների վերջնագիր է ներկայացրել:
«Մենք պետք է հիմա միջոցներ ձեռնարկենք, որպեսզի ստիպված չլինենք փակել սահմանները»,- Գերմանիայի կանցլերի խոսքերն է մեջբերում Gazeta-ն: