Քրդական կուսակցության ղեկավարը քաղաքական առաջնորդներից առաջինն է քվեարկել Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում
Международные новостиՔրդականԺողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ)ղեկավար Սելահեթթին Դեմիրթաշը քաղաքական առաջնորդներից առաջինն է քվեարկել Թուրքիայի խորհրդարանական արտահերթ ընտրություններում, որոնք անցկացվում են նոյեմբերի 1-ին։ Նա քվեարկել է Ստամբուլում և հայտնել, որ ընտրությունների արդյունքներին կհետևի արդեն Անկարայում։
«Այսօր Թուրքիայում անցկացվում են երկրի քաղաքականպատմության տեսանկյունից շատ կարևորընտրություններ։ Հուսով եմ, որ արդյունքն ուրախալիկլինի մեզ բոլորիս համար։ Ամենից առավել երկրինխաղաղություն ու անդորր է անհրաժեշտ»,- նշել է նա։
Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ին, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալի Ալաբոյունը նույնպես քվեարկել է առավոտյան ժամերին։ Նա հաջողություն է մաղթել բոլոր կուսակցություններին և հայտնել, որ իր ղեկավարած գերատեսչությունը պատրաստ է օպերատիվ միջոցներ ձեռնարկել էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում և կանխավ կանխարգելիչ աշխատանքներ է իրականացրել էլեկտրական ցանցերում։ Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրությունների ձայների հաշվարկի ժամանակ տեղի էին ունեցել էլեկտրաէներգիայի մի քանի անջատումներ, ինչն իշխանություններին ուղղված քննադատության և կասկածների պատճառ էր դարձել։