Airbus 321-ը կործանվել է օդում. Ռուսաստանի միջպետական ավիացիոն կոմիտե
Международные новостиՌուսական Airbus 321-ը, որը վթարի է ենթարկվել Սինայի թերակղզում, կործանվել է օդում, բայց աղետի պատճառների մասին եզրակացություններ անել դեռ վաղ է: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի միջպետական ավիացիոն կոմիտեի գործադիր տնօրեն Վիկտոր Սորոչենկոն ինքնաթիռի ընկնելու վայրի ուսումնասիրությունից հետո, գրում է gazeta.ru-ն:
«Վաղ է դեռ խոսել եզրակացությունների մասին: Ինքնաթիռը կործանվել է օդում, և բեկորներն ընկել են մեծ տարածության վրա»,- ասել է նա:
Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Եգիպտոսը Ռուսաստանին ցույց է տալիս ողջ անհրաժեշտ օգնությունը և աջակցությունը ինքնաթիռի կործանման հետաքննության հարցում:
Հոկտեմբերի 31-ի առավոտյան Շարմ-Էլ-Շեյխից Սանկտ Պետերբուրգ մեկնած Airbus A321-ը կործանվել է Եգիտպոսի Սինայի թերակղզում: Ինքնաթիռում եղած 217 ուղևորը և անձնակազմի յոթ անդամները մահացել են: