Հռոմի պապը կարող է չեղյալ հայտարարել իր այցը Աֆրիկա
Международные новостиԸնթացիկ տարվա նոյեմբերին նախատեսված՝ Հռոմի Ֆրանցիսկոս պապի հայցը Քենիա, Ուգանդա և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն կարող է չեղյալ հայտարարվել, եթե քրիստոնյաների և մահմեդականների միջև կոնֆլիկտային իրավիճակը վատթարանա, գրում է РИА Новости-ն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հռոմի պապը պատրաստվում էր այցելել երեք երկրների մայրաքաղաքներ, որոնցից ամեն մեկում պատրաստվում էր մնալ մոտ երկու օր: Նոյեմբերի 25-30-ին նախատեսված այցի ընթացքում Հռոմի պապը պատրաստվում էր հանդիպել ետնախորշերի բնակիչների և փախստականների հետ, ինչպես նաև դիմել երկրներում տարբեր կրոնների ներկայացուցիչներին:
«Եթե իրավիճակը վատթարանա, նա (Հռոմի պապը) չի կարողանա գնալ այնտեղ, և նա գիտի դա»,- ասել է Reuters գործակալության աղբյուրը, ով ծանոթ է իրավիճակի հետ:
Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետության մայրաքաղաք Բանգիում անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 26-ին մահմեդականի սպանության առնչությամբ: Վրդովված մահմեդականների զոհ են դարձել թաղամասի բնակիչները, որոնց մեծ մասը քրիստոնյա է: Դա 2015 թվականին Բանգիում զանգվածային անկարգությունների ամենախոշոր դեպքն է դարձել: