Թանձր մառախուղի պատճառով Լոնդոնի «Հիթրոու»-ն 50 չվերթ է չեղարկել
Международные новостиԼոնդոնի «Հիթրոու» օդանավակայում թանձր մառախուղի պատճառով շուրջ 50 չվերթ չեղյալ է հայտարարվել: Այս մասին հաղորդել է օդանավակայանի մամուլի ծառայությունը:
«Այսօր շատ թանձր մառախուղ էր: Ստիպված էինք շուրջ 50 չվերթ հետաձգել: Ուղեւորներին խորհուրդ ենք տվել դիմել ավիաընկերություններին՝ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար»,- ասել է «Հիթրոու»-ի ներկայացուցիչը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, տեղական ժամանակով 15:00-ից հետո չվերթների ժամանակացույցում փոփոխություններ չեն սպասվում, սակայն նոյեմբերի 2-ին նույնպես մառախուղի մեծ հավանականություն կա, ինչի հետեւանքով որոշ չվերթներ կարող են հետաձգվել կամ չեղյալ հայտարարվել: