Ստամբուլում 23 մարդ է մահացել անիսոնի օղուց
Международные новостиՍտամբուլում 23 մարդ է մահացել ալկոհոլի օգտագործումից հետո: Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet պարբերականը` հոկտեմբերի 18-ին մոտ 100 քաղաքացի դիմել է բուժօգնության` փորացավի, սրտխառնոցի և ուշաթափության և տեսողության վատթարացման ախտանիշերով:
Հիվանդանոցներում դեռ 26 մարդ է գտնվում: Բժիշկները պարզել են, որ բոլոր տուժածները խմել են նույն վայրից գնած ալկոհոլային խմիչքից:
Ոստիկաններն, ուսումնասիրելով շշերի պարունակությունը, պարզել են, որ ալկոհոլը խառնված է եղել. անիսոնի օղու շշերում մեթիլ սպիրտ են խառնել: Այն պատրաստելու և վաճառելու կասկածանքով 14 մարդ է ձերբակալվել: