Թուրքիայի ԿԸՀ-ն հայտարարել է 90 տոկոս քվեատուփերի արդյունքները, երբ բացվել են ընդամենը 35 տոկոսը. ընդդիմություն
Международные новостиԹուրքիայում խիստ հակասական պնդումներ են հնչում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած քվեարկության արդյունքների հետ կապված։
Քրդական Ajansa kurdi գործակալության փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» եւ քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության գլխավոր գրասենյակնը հայտարարություններ են տարածել, որ երկրում բացվել է քվեատուփերի 35 տոկոսը, սակայն ԿԸՀ-ն 90 տոկոսի արդյունք է արդեն հայտնել։
Սոցկայքերում բազմաթիվ քաղաքացիներ հայտնում են, որ իրենց տեղամասերի քվեաթերթիկների հաշվարկի գործընթացը դեռ գնում է, սակայն ԿԸՀ-ն արդեն իրենց տեղամասի քվեները հայտնել է։
Նշենք, որ Թուրքիայում նոյեմբերի 1-ին տեղի են ունեցել խորհրդարանական ընտրություններ։