Թուրքիայում ոստիկանները արցունքաբեր գազ են կիրառել ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների նկատմամբ
Международные новостиԹուրքիայի ոստիկանությունը Դիարբեքիրում արցունքաբեր գազ է կիրառել խորհրդարանական ընտրությունների արդյունքներից դժգոհ ցուցարարների դեմ:
Ինչպես դեպքի վայրից հաղորդում է Reuters գործակալության թղթակիցը` տասնյակ ցուցարարներ փակել են հարավարևելյան խոշորագույն քաղաքի կենտրոն տանող ճանապարհն ու քարեր են նետել: Նշվում է, որ ցուցարարները քրդամետ ընդդիմության աջակիցներն են:
Հաղորդվում է, որ տվյալ շրջանում ողջ օրն անհանգիստ ու լարված իրավիճակ է եղել:
Ավելի վաղ հրապարակված լուրերի համաձայն` Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում նախնական տվյալներով հաղթում է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը: