«Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը հաղթանակ է տանում Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններում
Международные новостиԱդրբեջանի «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցությունը հայտարարել է նոյեմբերի 1-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տանելու մասին:
Ինչպես հայտնում է Haqqin.az-ը` «Ենի Ադրբեջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովը հայտարարել է, որ նախնական տվյալների համաձայն` իրենց կուսակցությունը վստահ հաղթանակ է տոնում:
Կուսակցությունը հաշվարկում է առնվազն 70 տեղ զբաղեցնել 125 տեղանոց խորհրդարանում:
«Ենի Ադրբեջան» կուսակցության հաղթանակն էին հաստատում նաև ավելի վաղ 118 ընտրատարածքում անցկացված էքզիթ փոլի արդյունքները: